Չարենցյան հարցման արդյունքներ

7-1 դասարանի մի խումբ սովորողներով, Չարենցյան ստուգատեսի օրերին փորձեցինք պարզել հասարակության վերաբերմունքը, տեղեկացվածությունը Չարենցի գործունեությանը և ստեղծագործություններին: Հարցումը կազմեցինք առցանց ձևով։ Հարցաթերթիկը տեղադրեցինք համացանցում, ուղարկեցինք միջին դպրոցի սովորողների և դասավանդողների հասցեներին և տեղադրեցինք սոցիալական ցանցերում։ Հարցաթերթիկը լրացնողների մեծ մասը այն հարցին, թե ի՞նչ գիտեն Չարենցի մասին, պատասխանել էին համացանցից օգտվելով։ Հարցմանը մասնակցեցին 35 հոգի՝ 22 տղա և 13 աղջիկ։ Լրացնողներից 30-ը 10-ից 15-տարիքային սահմանում էին, մեկը 20 տարեկան, 2-ը 55 տարեկան, մեկը՝ 31, մեկն էլ 36 տարեկան։ Այն հարցին, թե ե՞րբ են առնչվել Չարենցի ստեղծագործություններին, 5-ը պատասխանել էին, որ չեն հիշում, 9-ը պատասխանել էին՝ մեկ ամիս առաջ, հոգի պատասխանել էին՝ դպրոցական տարիքում։ Լրացնողներից երկուսը այդ հարցին չէին պատասխանել։ Նրանցից 19-ը պատասխանել են՝  այդ երկու օրվա ընթացքում։ Մենք հարցման արդյունքներից եզրակացրեցինք, որ Չարենցյան բանաստեղծություններով հետաքրքրվող մարդկանց թիվը այսօր շատ քիչ է։ Հարցմանը ավելի շատ մասնակցել էին մեր դպրոցի սովորողները։ ֆեյսբուքի օգտատերերից, գրեթե հարցմանը հետաքրքրվող չէր եղել։ Հարցաթերթիկի այն հարցին, թե Չարենցի ո՞ր ստեղծագորությունն է նրանց ավելի շատ դուր գալիս, լրացնողների մեծ մասը պատասխանել է ՛՛Ես իմ անուշ Հայաստանի՝՝ բանաստեղծությունը։

Աշխատանքի ընթացքում ծանոթացանք մի շարք համակարգչային ծրագրերի, որոնցով նախկինում չէինք  աշխատել։ Հարցման աշխատանքի ընթացքի ժամանակ, ծանոթացանք ընկեր Լուսինեի հետ  և հասկացանք, որ նա լրագրողությունից պարզապես փայլում է, դրանում կարող եք համոզվել, երբ նրան հանդիպեք։ Նա մեզ համար բացահայտեց մի շարք լրագրողական գաղտնիքներ, որոնցից մենք օգտվեցինք հարցումը կազմելիս։ Աշխատանքային գործընթացն անցնում էր շատ հետաքրքիր և բովանդակալից։

Մեր թիմից`  Արենի տպավորությունների մասին կարող եք կարդալ այստեղ։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s