Նախագիծ՝ բռնադատվածներ

Հոկտեմբերի 13-ին, մի խումբ աշակերտներով՝ պարոն Տիգրանյանի և ընկեր Վարդանի հետ, ուղևորվեցինք դեպի Կոռնիձոր գյուղ։ Ճամփորդությունը տևեց երեք օր։ Ճանապարհին մի քանի անգամ կանգ առանք և երեկոյան հասանք Կոռնիձոր։ Երկրորդ օրը, պարոն Տիգրանյանի նախաձեռնությամբ այցելեցինք երկու եղբայրներ՝ Վաղարշին և Ռուբենին, ովքեր աքսորվել էին 1949 թվականին։ Բազմաթիվ տեղեկություններ ստացանք նրանցից, երկուսի պատմությունն էլ շատ հուզիչ էր։ Մեր գլխավոր նպատակը՝ մարդկանց օրինակներով ցույց տալն է, թե ինչպիսի ծանր ժամանակներ են ապրել մեր հայրենակիցներից շատերը Ստալինյան բռնապետության տարիներին։ Նաև բոլոր նրանց, ովքեր մինչ օրս երանությամբ են հիշում Ստալինյան ժամանակաշրջանը, ուշքի բերելն է։ Նույն օրը մենք այցելեցինք Կոռնիձորի դպրոց, ծանոթացանք, կատարեցինք կրթական փոխանակումներ, միասին սպորտային խաղեր կազմակերպեցինք և հաճելի ժամանակ անցկացրեցինք: Հաջորդ օրն առավոտյան ճանապարհ ընկանք դեպի Երևան։ Կանգ առանք Շաքիի ջրվեժի մոտ, որը կարծես բնության հրաշք լիներ։ Այցելեցինք Նորավանք և վերադարձանք Երևան։

Հատված հարցազրույցից՝

Оставьте комментарий