Դեպի Պարսկաստան

62225857_1105759012941190_4966407212785205248_n.jpgԱյս անգամ ես կպատմեմ իմ ճամփորդության մասին մեկ այլ ձևաչափով։ Չեմ պատմի հերթականությամբ, թե ուր այցելեցինք, այլ կխոսեմ իմ տպավորությունների և հիշողությունների մասին։

Սկզբում տարակուսանքի մեջ էի, արդյո՞ք արժի գնալ Իրան, թե ոչ: Բայց ճամփորդության ընթացքում ես այնքան հաճելի և անմոռանալի պահեր ապրեցի, որ դրանք կարծես իմ կյանքի լավագույն օրերը լինեին։ Կլինեմ անկեղծ և կասեմ, որ Իրանը լավագույն վայրը չէ ճամփորդելու համար։ Թե՛ մարդիկ, թե՛ ընդհանուր միջավայրը կարծես վանող լինեին։ Հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Բանն այն է, որ կարծրատիպերը և անիմաստ օրենքները Պարսկաստանում գերիշխում են։ Այնտեղ արգելվում և պարտադրվում են այնպիսի բաներ, որոնք պարզապես անընդունելի են ինձ համար։ Սակայն անկախ ամենից այս ճամփորդությունը հրաշալի փորձ էր Իրանի մասին շատ բան իմանալու համար։ Ինձ համար ճամփորդությունը հրաշալի անցավ, քանի որ ողջ ընթացքում կողքիս էին ինձ համար հաճելի և հարազատ դարձած մարդիկ։ Առանց նրանց ճամփորդությունը անհետաքրքիր և տխուր կլիներ։ Ի շնորհիվ նրանց, տհաճ շոգն ու երկար ճանապարհը ավելի թեթև և հաճելի էր անցնում։ Ինձ համար առավել հիշարժան վայրերից էր Ուրմիա լիճը։ Այն առանձնանում է իր աղիությամբ, ինչը փոխում է լճի գույնը։ Քանի որ ինքս պարող եմ, ինձ չէր կարող չգրավել այնտեղի քրդական պարը։ Տեսնելով ափին պարող աշխույժ երիտասարդներին, ես միացա նրանց։ Ինձ հետևեց մեր ողջ խումբը։

Մոռացա շեշտեմ, որ մեր ճամփորդության համն ու հոտն էին մեր Մեղրիից եկած ընկերները, ովքեր այնքան բարի, համեստ և զուսպ անձնավորություններ էին, որ մեզ ոչ մի տհաճություն չպատճառեցին։ Անպայման սիրով սպասում ենք նրանց կրթահամալիրում, քանի որ բոլորս էլ ցանկանում ենք ավելի ամրապնդվեն մեր կապերը։ Ես շատ եմ տպավորված Քանդովանով, քանի որ առաջին անգամ տեսա տներ քարանձավներում։ Կարծես բնության հրաշք լիներ։ Բայց ինչքան էլ հրաշալի լիներ այդ ամենը, այնտեղ ապրելը շատ դժվար էր, և ես ինքս էլ չէի ցանկանա այնտեղ մեկ շաբաթից ավել բնակվել։

Это слайд-шоу требует JavaScript.

Ճամփորդության վերջին օրը անցկացրինք Կոռնիձորում, որը ինձ համար ճամփորդության ամենհաճելի մասն էր։ Կոռնիձորն ինձ համար դարձել է հոգեհարազատ մի վայր։ Հիշողությանս մեջ դեռ տպավորված էր երկու տարի առաջ այնտեղ անցկացրած հրաշալի ժամանակս։ Կոռնիձորում մարդիկ շատ հյուրասեր և բարի են, այդ իսկ պատճառով մենք մեզ օտար չէինք զգում։ Իրանից հետո Կոռնիձորում լինելով միանգամից զգացվեց տարբերությունը։ Սահմանը հետ անցնելուց այնքան էինք ուրախացել, որ չէինք հավատում, որ Հայաստանում ենք, որ մեր շուրջը հայեր են, հասկանում են մեզ և այլ բարքեր են։ Անկախ ամեն ինչից, անկախ լավ և վատ տպավորություններից, ես չեմ զղջում այն օրերի համար, որ անցկացրել եմ ճամփորդության ընթացքում և նորից գնալու եմ ինձ համար նորանոր բացահայտումներ անելու համար՝ քաջ գիտակցելով, որ ճամփորդությունը նաև դժվարության հաղթահարում է։

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s