«Ծիածան» ժողովածուի մասին (Առցանց ուսուցում)

Կյանքի ու երազի սահմանագծերի ճշտման և իր վերջնական կողմնորոշումը տեւական մաքառումներով պարզելու ընթացքում Չարենցը գրում է «Ծիածանը»(1917) ժողովածուն, որով ավարտվում է առաջին գրքից եկող սիրո ու մահվան պատմությունը:

«Ծիածանը» հոգեվիճակներ եւ ապրումներ ներկայացնող գույների համադրություն է:

Խորհրդապաշտական բանարվեստի միջոցներով բանաստեղծը երանգավորում է իր երազները եւ «Կապույտը», «Ոսկին», «Մանուշակագույն» բաժանումով ստեղծում երազների գունային մի աշխարհ: 

Կապույտը խորհրդանշում էր սեր ամեն ինչի նկատմամբ, կյանքի նկատմամբ: Ոսկեգույնը խորհրդանշում էր նոր կյանք: Մանուշակագույնը խորհրդանշում էր տխրություն: Առհասարակ կապույտը խորհրդանշում է կամ երկինք կամ մաքրություն կամ էլ պարզություն: Ոսկեգույնը առհասարակ խորհրդանշում է ոսկի, արև, իսկ արևը՝ նոր կյանք: Մանուշակագույնն էլ առհասարակ խորհրդանշում է իմաստություն:

 

 

Իմ ժամանակը

Ինչպես գիտենք Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն և մարդկանց տեղաշարժը սահմանափակված է։ Ուսումնական հաստատությունները փակ են և մենք ավելի շատ ժամանակ ենք անցկացնում տանը։ Նոր Կորոնավիրուսով պայմանավորված այս դեպքերը շատ ցավալի են, բայց բոլորս էլ պետք է մեր մեջ ուժ գտնենք, որպեսզի հաղթահարենք այս դժվարությունը։ Բնականաբար ես իմ ժամանակը այլ կերպ եմ անցկացնում և այժմ ուզում եմ ներկայացնել այն Ձեզ։ Չնայած արտակարգ իրավիճակը երանելի չէ, բայց ես ցանկանում եմ ինչ-որ դրական բան տեսնել նրա մեջ։ Դե իհարկե խոսքը չի գնում դպրոց չգնալու մասին, անկախ ամեն ինչից դպրոց գնալը մեր պարտականությունն է և մեր հուսալի ապագայի երաշխիքը։ Ներկայումս ես չեմ տեսնում իմ ընկերներին և նրանց հետ շփումս սահմանափակվում է հեռախոսով կամ սոցիալական ցանցերով, բայց չնայած դրան շատ ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ։ Այս ընթացքում բացի դպրոցից հանձնարարված առաջադրանքները կատարելուց, ես զբաղվում եմ նաև ինքնակրթությամբ։ Ազատ ժամանակի շնորհիվ ես սկսել եմ ինձ համար նոր բաներ բացահայտել, օրինակ ուսումնասիրում եմ մարքեթինգ և վեբ դիզայն։ Դեռ մանկուց այդքան էլ սեր չունեմ գիրք կարդալու հետ, բայց կամաց կամաց ցանկանում եմ այդ ցավալի փաստը շտկել։ Բնականաբար հին սովորություններս էլ եմ պահել, շարունակում եմ նվագել դաշնամուր պարզապես հիմա ավելի մեծ եռանդով և նվիրվածությամբ։ Իմ օրվա անբաժան մասնիկն է կազմում ֆիլմերի դիտումը, և այս կարանտինի ընթացքում ինքս ինձ մարտահրավեր եմ նետել, որպեսզի ֆիլմերը նայեմ միմիայն անգլերեն լեզվով։ Ինչքան էլ ինձ համար քաղցրավենիքը շատ հաճելի է և համեղ, ես հասկացա որ դա իմ նպատակներից վեր չէ։ Ամենակարևոր փոփոխություններից մեկը որ ես արել եմ իմ կյանքում դա առողջ ապրելակերպի անցնելն է։ Հրաժարվել եմ ամեն վնասակար սնունդից և մարզվում եմ տանը։

Կարծում եմ այս կարևոր և ինձ համար օգտակար փոփոխությունները ես կարող էի  շատ վաղուց անել, պարզապես այս իրավիճակը ինձ հնարավորություն տվեց այդ ամենը գիտակցելու, փոխելու ինձ և իմ առօրյան։ Մենք ենք որոշում, թե ինչով պետք է զբաղվենք ազատ և առհասարակ յուրաքանչյուր ժամանակ։ Կարծում եմ արդյունավետ գրառում եմ արել, իսկ ինձ մնում է մաղթել Ձեզ առողջություն և հուսալ որ ճիշտ կկառավարեք Ձեր անգին ժամանակը։

Գործնական աշխատանք առցանց ուսուցման շրջանակներում (մարտի 2-6)

1. Տրված բայերից նորերն ստացիր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:
Ա. Նայել, կառուցել, գրել, դառնալ, հայտնել:
Բ. Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:
Վերանայել, արտագրել, վերակառուցում, ստորագրել, անդրադառնալ, արտահայտել։

2․ Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:
(ԻրադարձություններԻրադարձությունների առավել հարուստ ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի անվան (անուն) հետ: Այդ ֆրանսիացին արկածներով (արկածներ) լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծառայությունը (ծառայություն) թողեց՝ ռազմական կարգապահության (կարգապահություն) հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն տարեկան (տարեկան) Ֆրանսիայի ակադեմիկոսը (ակադեմիա) քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան Պերուում (Պերու) ենք հանդիպում, որտեղ աստղագիտական չափումներով (չափումներ) Երկրի սեղմվածությունը որոշելու (որոշել) նպատակ ուներ: Այդ աշխատանքները (աշխատանքներ)ավարտելուց (ավարտել) հետո պիտի իր գործը (գործ) դառ¬նար, սակայն, փոխանակ ընկերների (ընկերների) հետ նավ նստի (նստել), Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաքով (մայրցամաք), որն այդ ժամանակ դեո բոլորովին ուսամնասիրված չէր եվրոպացիների (եվրոպացիներ) կողմից:
Կուսական անտառի լիանաների հյուսվածքների (հյուսվածք) խճողված թավուտները կացիններով (կացիններ) կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի հովիտը (հովիտ): Այնտեղ ճամփորդները լաստանավ (լաստանավ) հյուսեցին և ջրապտույտներով և ջրվեժներով (ջրապտույտներ ու ջրվեժներ) հարուստ Ամազոնկա գետով (գետ) շարունակեցին իրենց ուղին: Շուտով ալիքները լաստանավը (լաստանավ) վրայից քշեցին-տարան արշավախմբի ամբողջ հանդերձանքով (հանդերձանք): Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ որոտով (որոտ) ներքև էր սուրում վայրի կիրճերով (կիրճեր): Հետո նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային տարածությունում (տարածություն), միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էրօի ճյուղերով,գետախորշերով,գետաբազուկներով (ճյուղեր, գետախորշեր, գետաբազուկներ): Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխել (փոխել):
Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները թերհավատության (թերահավատություն) աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու օրից (օր) չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:

 

 

Գործնական աշխատանք (մարտի 2-6)

Գործնական աշխատանք

1․Տրված բառերից  որո՞նք են հոմանիշ փառաբանել բառին.

Ներբողել, նպաստել, գովաբանել, օժանդակել, օրհներգել, սատարել, բարեբանել, աջակցել, դրվատել, գովերգել:

2. Ո՞ր շարքի  ոչ բոլոր բառազույգերն են  կազմված հականիշներից:

1) վճիտ–  պղտոր, նենգ- ժպտադեմ, հնարամիտ  – անճար

2) համերաշխ- գժտված, առինքնել – վանել, օրինաչափ – պատահական

3) պիղծ–սուրբ, գաճաճ-բարձրահասակ, ջրարբի –անջրդի

4) պատվարժան-անարգ, գեղատեսիլ – անհրապույր, եդեմ -դժոխք

 

3. Ո՞ր շարքի  ոչ բոլոր բառազույգերն են  հականիշներ:

1) ոռոգելի – անջրդի, փառասեր- ինքնասեր, ապառիկ – կանխիկ, վեհանձն – փոքրոգի

2) պիղծ- սուրբ,  ստվարաթիվ – փոքրաքանակ, կանուխ- ուշ, հաշտվել – գժտվել

3) խոժոռվել–ժպտալ, անհյուրընկալ-վանատուր, ուռուցիկ –գոգավոր, թուլանալ – սաստկանալ

4) սքողված-անթաքույց, վանել- առինքնել, առանցքային – երկրորդական , ընկնել- հառնել

 

4. Ո՞ր նախադասության մեջ   սղոցել-ը փոխաբերական իմաստով չի գործածվել:

1) Միայն երբեմն –երբեմն լռությունը սղոցում էին ինչ-որ հնչյուններ՝ կանացի բարձր ծիծաղ, հարբածների վեճ:

2) Ծուռումուռ փայտը սղոցելով չի հարթվի:

3) Երեխան իր միալար լացով սղոցում էր բոլորի նյարդերը:

4) Հունվարյան խստաշունչ ցուրտը սղոցում էր մուրացիկների ոսկորները:

 

5. Ո՞ր նախադասության  մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ կա:

1) Բարձրադիր սարավանդը շրջապատված էր բնության գեղեցիկ տեսարաններով :

2) Օրիորդն այնպես էր պճնվել, ասես զարդարված տոնածառ լիներ:

3) Պողպատյա կամքի տեր այդ մարդը վշտից  կուչ էր եկել:

4) Ամեն կողմից նրան էին նայում դողէրոցքով ախտահարված մանուկներ՝ խոր ընկած ակնակապիճներով։

 

 

1․ Ի՞նչ է ցույց տալիս գոյականը.

 1) առարկա, 2) գործողություն, 3) առարկայի հատկանիշ, 4) գործողության հատկանիշ

2. Ո՞րը գոյականի քերականական հատկանիշներից չէ .

1) թիվը, 2) հոլովը, 3) առումը, 4) դեմքը

3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ.

1) խնդրագիրք, վեհապանծ, սովորույթ, բարություն

       2) խռչակ, պատարագ, թուխպ, ճամփորդ

3) խոհուն, ուսմունք, բազկերակ, կաթսա

4) մթնշաղ, ընձուղտ, թմբիր, շինծու

4. Ո՞ր շարքում գոյական չկա.

1) արևաշող, ամենուրեք, առաջին, վաղորդայն

2) ալեծածան, նկարագիր, մեծահամբավ, ժամանակավոր

3) երկարատև, շիկահեր, վարելահող, քինախնդիր

           4)  բարեսիրտ, արծաթափայլ, կամարակապ, ազատախոհ

5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրանիշ գոյական.

1) տոհմածառ, հենասյուն, պատվիրակ, պտուտակ

2) հասմիկ, դիտորդ, կողմնակից, բաժակ

3) չվերթ, սպա, անապատ, տառեխ

  4) հավատարմագիր, ծաղկատոն, կիզակետ

6. Դուրս գրել այն բառերը, որոնց հոգնակի թիվը սխալ է կազմված․

Ճամփեզրեր, մեծատուներ, անցագրեր, քարայծներ, սպունգներ, մանկագիրներ, սպիերվաճառականեր, դաշնագրեր, ֆիդայիններ:

7. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -ներ վերջավորությամբ .

 1) սարդոստայն, զոհասեղան, գետնահոր, քաղաքադուռ

2) հարսնաքույր, լուսանցք, ջրկիր, սպա

3) վիպագիր, գնդացիր, կենսագիր, ոստայն

4) սևագիր, լուսնագնաց, պատմագիր, պատմահայր

8. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -եր վերջավորությամբ.

1) հարթավայր, զոհասեղան, գետնահոր, քարաժայռ

2) հարսնաքույր, նավթահոր, անձրևաջուր, սարդ

3) վիպագիր, երկրագունդ, սեպագիր, մարդ

4) սևագիր, լուսնագնաց, ժամացույց, վանահայր

9. Որոշել՝ գոյականներից քանի՞սը չունեն ներգոյական հոլովաձև, և դուրս գրել այդ գոյականները:

Դուստր, ժամանակ, դասագիրք, շուն,մանուկ, հորեղբայր, տանտեր, համալսարան, քաջություն, աղջիկ:

10. Ո՞ր շարքի բոլոր բառերն են դրված բացառական հոլովով.

1) ձիուց, պատարագից, գոտուց, մարդուց

2) եղևնուց, բարդուց, ոզնուց, կտուց

3) Գուգարքից, Արփաչայից, Ակնաղբյուրից, զինակից

4) անունից, օրվանից, սմբակից, կուսակից

11. Ո՞ր  շարքի բոլոր բառերն են դրված ներգոյական  հոլովով.

1) ձեռքում, պեղում, գրքում, մտքում

2) երազում, բնում, այգում, կաթսայում

3) գյուղում, մղում, ալբոմում, ցանցում

4) անտառում, օջախում, սղում, նավակում

12. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում վա հոլովման.

1) գիշեր, ամիս, շաբաթ, ժամ

2) րոպե, տարի, առավոտ, վաղը

3) օր, վայրկյան, երեկ, կեսգիշեր

4) ժամանակ, ցերեկ, դար, կեսօր

13. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ոջ հոլովման.

1) քույր, աղջիկ, կին, ամուսին

2) ընկեր, տատ, աշակերտ, տեր

3) կնքամայր, հորաքույր, եղբայր, աներ

    4) տիկին, խաղընկեր, տալ, մորաքույր

  1. Ո՞ր նախադասության մեջ որոշիչ հոդի գործածության սխալ կա:

1) Ամռան երկար օրերին էլ արևն հազիվ մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին:

2) Նալբանդյանի կերպարը հայ գրականության մեջ պատկերել են Եղիշե Չարենցը, Րաֆֆին, Պետրոս Դուրյանը:

3) Արքայադուստրն զգում էր այդ երկնային բուրմունքը, արբեցած էր նրանով:

4) Աստղերն արշալույսին չքացան, սուզվեցին անհունի մեջ:

Հնչյունափոխություն (մարտի 2-6)

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:

Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույերկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:

Читать далее

Բառային աշխատանք՝ բացատրել տրված բառերը․

Բառարանային աշխատանք «Նավզիկե»-ից՝

Նայադ-գետային ջրահարս
Բիլ- երկնագույն, երկնաթույր, երկնակապույտ, լուրթ, լազուր, ծավի, կապույտ, կապտագույն
Մանոն Լեսկո-  Ֆրանսիացի գրող Աբբա Պրևոյի վեպն է։ Գրականության պատմության մեջ հոգեբանական առաջին վեպերից մեկը։
Միկենյան- Միկենյան քաղաքակրթությունը  եղել է անտիկ Հունաստանի Բրոնզի դարի վերջին փուլը։ Այն ներկայացնում է մայրցամաքային Հունաստանի առաջին զարգացած քաղաքակրթությունը` շքեղ նահանգներով, քաղաքային կազմակերպություններով, արվեստով և գրային համակարգով:
Եբենյա- եբենոսից՝ եբենոսի փայտից պատրաստած:
Ուլիս- Ուլիսը Ոդիսևսի լատինական տառադարձումն է:

Անուշ պոեմ (վերլուծություն)

  • Ընդհանուր տեղեկատվություն պոեմ հասկացության մասին՝ տեսակներ

    Պոեմ հունարեն նշանակում է ստեղծել: Պոեմը չափածո երկար ստեղծագործություն է, որի բոլոր դեպքերն ու իրադարձությունները կապվում է գլխավոր հերոսի կյանքի ու գործունեության մասին: Պոեմները լինում են երեք տեսակի քնարական, պատմողական, քնարաէպիկական:

 

Անուշ պոեմը դժբախտ սիրո մասին պատմություն է։ Պոեմի հերոսները՝ Անունշն ու Սարոն, զոհ են դառնում այդ ժամանակվա սովորույթներին։ Երիտասարդ Սարոն ու Անուշը խենթի նման սիրում էին միմյանց, բայց Անուշի ողջ ընտանիքը դեմ էր նրանց սիրուն։ Այս ամբողջ պատմությունը տեղի է ունենում գյուղական միջավայրում, որը ավելի էր թեժացնում ընթացքը։ Թումանյանն իմ կարծիքով ազգային գրող է՝ ազգային բառիս բուն իմաստով: Նրա բոլոր ստեղծագործություններն արտացոլում են ազգայինը՝ սկսած հեքիաթներից, վերջացրած պոեմներով: Գուցե պատմությունը կարդալուց հետո դուք մտածեք, որ դժբախտ ավարտի պատճառոը Անուշի եղբայրն է՝ Մոսին։ Բայց իմ կարծիքով նա էլ Անուշի և Սարոյի պես սովորույթների զոհն է եղել։ Կարծում եմ յուրաքանչյուր աղջիկ ունի ընտրության իրավունք, իսկ խստությունը լինի չափավոր։

02.03.2020 Հայոց Լեզու

Հայրը ընդհատեց խոսքը և հարցական հայացքը բևռեց որդու աչքերին, որոնք ներքին մի սարսափից պղտորվել էին:

(սարսափ, բևեռել, ընդհատել, որ)

Ասում են՝ աստղերը երկնքի կանթեղներ են, որոնք իբրև ջահեր առանց պարանի կախված են անսյուն ու անգերան կառուցված երկնային տաճարի առաստաղից։

Տաճար, կանթեղ, կառուցել, կախել)

Անարժան և արժանավոր անձանց մասին բանաստեղծը վաղուց ասել է, որ մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի, մարդ կա՝ աշխարհն է՝ շալակած տանում։

(Ելնել, անձ, շալակել, ասել)

Այդ երեկո, արցունքներն աչեքերին, Ազնավուրը հոգնած կանգնել էր ծափերի տարափի ներքո՝ չիմանալով ինչ անել․ այդ օրը նա նվաճեց Փարիզը։

(Հոգնել, նվաճել, իմանալ, ծափ)

Սովորող սովորեցնող նախագիծ

Այս ուսումանական տարվա սկզբում ես և իմ դասընկերը՝ Հովհաննես Հակոբյանը, մասնակցել ենք սովորող-սովորեցնող նախագծին։ Նախագծի նպատակն էր մեր կրտսեր ընկերներին սովորեցնել բլոգավարություն, բացել բլոգներ նրանց համար ովքեր չունեն այն։ Նախագիծը շատ հանգիստ և հաճելի պայմաններում անցավ։ Ինձ շատ հաճելի էր աշխատել փոքրիկների հետ և փոխանցել իմ փորձը։ Որքան էլ մեզ թվում էր, որ մենք լավ ենք տիրապետում բլոգավարությանը, միևնույն է երեխաների հետ աշխատելուց ավելի էինք հմտանում մեր գործում։

Ահա այդ սովորողների բլոգների հղումները՝

https://varderesyanblog.wordpress.com
https://haykmnacakanyanblog.wordpress.com
https://gortorgomyan.wordpress.com
https://ashotmuradyan.wordpress.com
https://gayanenazaryanblog.wordpress.com
https://nanetorosyan.wordpress.com
https://manetorosyan.wordpress.com
http://gayanenazaryanblog.wordpress.com
https://tigranmaloyan.wordpress.com
https://nonagalstyan.wordpress.com
https://natalihayrapetyan.wordpress.com
https://mariachobanyan.wordpress.com

ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ՊԱՐԶԻ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ

Տրված բարդ ստորադասական նախադասությունները փոխակերպե՛լ պարզի։

1. Զբոսաշրջիկները հասան հուշարձանին, որը կառուցվել է մեկ դար առաջ։
Զբոսաշրջիկները հասան մեկ դար առաջ կառուցված հուշարձանին:

2. Այդ ամենն անշուշտ ձեռնտու կլիներ, եթե կարողանային ճիշտ կազմակերպել։
Այդ ամենը ճիշտ կազմակերպման դեպքում ձեռնտու կլիներ:

3. Բոլորին հայտնի էր, որ նա լավ քանդակագործ է։
Բոլորին հայտնի է նրա հանրաճանաչ լավ քանդակագործ է լինելը։

4. Երբ աշխատանքն ավարտեց, հավաքեց գործիքները։
Նա հավաքեց գործիքները աշխատանքի ավարտից հետո:

5. Աղբյուրի մեղմ կարկաչը հանգստություն բերեց նրանց սրտերին, ովքեր եկել էին հեռու քաղաքից։
Հեռու քաղաքից եկածներին աղբյուրի մեղմ կարկաչը հանգստություն բերեց:

6. Ցանկանում էր անպայման գնալ, որպեսզի բերի իրեն անհրաժեշտ նյութերը։
Նա ցանկանում էր անպայման գնալ իրեն անհրաժեշտ նյութերը բերելու:

7. Ընտրել էր այն գրքերը, որոնք հետաքրքիր էին։
Ընտրել էր հետաքրքիր գրքերը:

8. Բոլորը հավաքվել էին սրահում, որ դիմավորեն եկող հյուրերին։
Հյուրերին դիմավորողները հավաքված էին սրահում:

9. Բոլորը նոր միայն իմացան, որ նա մրցանակ է ստացել։
Բոլորը նոր իմացան նրա ստացած մրցանակի մասին:

10. Նախքան աշխատանքը կսկսեր, մի քանի անգամ հաշվարկներ կատարեց։
Մի քանի անգամ հաշվարկեր կատարեց նախքան աշխատանքի սկսվելը: