Մարտին Լյութեր. սո՞ւրբ, թե՞ մարդասպան

 

Մարտին Լյութերը գերմանացի աստվածաբան, վանական և եկեղեցու բարեփոխիչ է եղել։ Նա հիմնադրել է բողոքականությունը։ Հայտնի է միայն հավատով արդարացման վարդապետությամբ և հայտնության քրիստոսակենտրոն ընկալմամբ։ Լյութերի հայտնի 95 թեզիսները նշանավորում են Ռեֆորմացիայի սկզբնավորումը։

95-tezisov-martina-lyutera1

«ԱՍՈՒՄ են, թե ամբողջ պատմության ընթացքում [Մարտին Լյութերի]վերաբերյալ

ավելի շատ գիրք է գրվել, քան որևէ այլ մեկի, բացառությամբնրա տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի»։

Այսպես էր գրված «Թայմ» հանդեսում։      Լյութերը խոսքով և գործով նպաստեց Ռեֆորմացիայի (կրոնական շարժում, որը նկարագրվել է որպես «մարդկության պատմության մեջ ամենանշանակալից հեղափոխությունը», ծնունդ առնելուն։ Դրանով նա ներդրում ունեցավ Եվրոպայի կրոնական պատկերը փոխելու և այդ աշխարհամասում միջնադարյան ժամանակների վրա վարագույր իջեցնելու գործում։ Լյութերը նաև մեկ միասնական գերմաներեն գրավոր լեզվի ձևավորման հիմքը դրեց։ Աստվածաշնչի այն թարգմանությունը, որ կատարել է նա, անկասկած, շարունակում է մնալ որպես ամենատարածված գերմաներեն թարգմանությունը։

Մարտին Լյութերը ծնվել է 1483 թ. նոյեմբերին գերմանական Էյսլեբեն քաղաքում։ Թեև նրա հայրը աշխատում էր պղնձի հանքերում, նա կարողացավ բավականաչափ գումար վաստակել որդուն լավ կրթություն տալու համար։ 1501 թ.–ին Մարտինը դարձավ Էրֆուրտի համալսարանի ուսանող։ Համալսարանի գրադարանում նա առաջին անգամ Աստվածաշունչ կարդաց։ «Գիրքը ինձ շատ դուր եկավ,— ասել էր նա,— և ես ինձ բախտավոր կհամարեի, եթե մի գեղեցիկ օր այդ գրքից ունենայի»։

martinluther1

22 տարեկանում Լյութերը մտավ Էրֆուրտում գտնվող Ավգուստինի վանքը։Հետագայում նա հաճախեց Վիտենբերգի համալսարան ու          դարձավ աստվածաբանության դոկտոր։ Լյութերն իրեն անարժան էր համարում Աստծո բարեհաճությանը և ժամանակ առ ժամանակ վհատության մեջ էր ընկնում անմաքուր խղճի պատճառով։ Սակայն Աստվածաշունչն ուսումնասիրելու, աղոթք անելու և խորհրդածելու շնորհիվ նա ավելի ճիշտ հասկացողություն ձեռք բերեց այն մասին, թե ինչպես է Աստված դիտում մեղավորներին։ Լյութերը հասկացավ, որ Աստծո բարեհաճությունը վաստակել հնարավոր չէ։ Ընդհակառակն, դա տրվում էր Աստծո շնորհով այն մարդկանց, ովքեր հավատ ունեին։

Մարտին Լյութերի մասին նկարվել են բազմաթիվ ֆիլմեր: Նրա բոլոր խոսքերն ու մեջբերումները հավատքի և Աստծուն երկրպագելու մասին են: Կալիֆորնիայի «Սեդլբեկ» եկեղեցու հովիվ Ռիկ Ուորենն ասել է, որ ամենը, ինչ նա անում էր ազատության, արդարության և ռասսայական հավասարության հաստատման համար, բխում էր Աստծո Խոսքի նրա հասկացողությունից: «Ես կարդացել եմ հարյուրավորները նրա քարոզներից, և դրանք հարուստ աստվածաշնչյան բովանդակություն ունեն», ասել է նա:

Մարտին Լյութերի կարծիքով Աստված ամենուր է և պետք չէ եկեղեցիներ կառուցել նրա հետ հաղորդակցվելու համար, պետք չեն միջնորդներ մեզ և Աստծուն իրար հետ կապելու համար: Մարտին Լյութերը ռեֆորմացիա է կատարում, որի պատճառներից էր այն, որ եկեղեցին սկսել էր բիզնեսով զբաղվել: Նրանք գումար են վերցնում մարդկանցից և հավատացնում, որ Աստված ներել է իրենց մեղքերը: Ինչքան շատ գումար ես նրանց տալիս այդքան շատ մեղքեր են ներվում: Այդ ռեֆորմացիայի պատճառով տեղի ունեցան տարբեր պատերազմներ, որից զոհվեցին բազմաթիվ մարդիկ, ստեղծվեցին նոր պետություններ: Եկեղեցու հեղինակությունը ընկնում է և ամենից կարևորը՝ ստեղծվում է բողոքական քրիստոնեությունը:

Կան տարբեր կարծիքներ Մարտին Լյութերի իրական ցանկությունների մասին: Կա կարծիք, որ նա մարդկանց մահն է ցանկացել, այդ պատճառով էլ սկսել է բողոքականությամբ զբաղվել: Կան նաև մարդիկ, ովքեր հավատում են, այն բանին, թե նա չի ցանկացել անմեղ մարդկանց մահը:

Աղբյուրներ
http://www.crossnews.am/2015/01/22/kyankhi-npatakeh-erjanik-lineleh-che-ayl-asttco-kamkheh-katareleh-martin-lyuther-khing/
http://wol.jw.org/hy/wol/d/r44/lp-rea/2003686

Քաղաքակրթական բախում (Մաս 3)

 

Այս նոր աշխարհում, առավել լայնածավալ, կարևոր և վտանգավոր բախումները չեն լինի սոցիալական շերտերի, հարուստների և աղքատների միջև, այլ կլինեն մշակութային տարբեր դիմագիծ ունեցող ժողովուրդների միջև: Քաղաքակրթությունների ներսում կպատահեն միջցեղային պատերազմներ և էթնիկ կոնֆլիկտներ:

1380112215_7«Սառը պատերազմից» հետո առաջին անգամ պատմության մեջ, քաղաքականությունը դարձավ և´ բազմաբևեռ, և´ բազմամշակութային: Մարդկության գոյության մեծագույն մասի ընթացքում քաղաքակրթությունները հարաբերվում էին միմյանց հետ ժամանակ առ ժամանակ կամ ընդհանրապես չէին հարաբերվում:  «Սառը պատերազմի» ժամանակաշրջանում, համաշխարհային քաղաքականությունը դարձավ երկբևեռ, իսկ աշխարհը բաժանվեց երեք մասի: Առավել զարգացող և հզոր երկրները, ԱՄՆ առաջնորդությամբ, ներքաշված էին գաղափարական, տնտեսական, երբեմն նաև ռազմական լայնամասշտաբ պայքարի մեջ` կոմունիստական երկրների խմբի դեմ, որոնց կազմակերպում և ղեկավարում էր Խորհրդային Միությունը: Այդ բախումը, մեծ մասամբ արտահայտվում էր երկու ճամբարների սահմաններից դուրս` երրորդ աշխարհում, որը կազմված էր հիմնականում աղքատ, քաղաքական առումով անկայուն երկրներից, որոնք նոր էին ձեռք բերել անկախություն և հայտարարել իրենց քաղաքական չեզոքության մասին:

 

Սոմալիում տեղի ունեցող արյունոտ կլանային բախումները ծավալվելու վտանգ չեն պարունակում: Ռուանդայում տեղի ունեցող ցեղային արյունոտ բախումները հետևանք ունեն Ուգանդայի, Զաիրի և Բուրունդիի համար, ոչ ավելին: Քաղաքակրթական արյունոտ բախումները Բոսնիայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում կամ Քաշմիրում կարող են վերածվել մեծ պատերազմների: Հարավսլավական կոնֆլիկտում Ռուսաստանը ցուցաբերեց դիվանագիտական օգնություն սերբերին, իսկ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Իրանը և Լիբիան բոսնիացիներին զենքով և ֆինանսապես օգնեցին ոչ թե քաղաքական, գաղափարական կամ տնտեսական հետաքրքրությունների պատճառով, այլ մշակութային ազգակցության հիմքով: Ինչպես նկատում է Վացլավ Հավելը. «Մշակութային բախումներն ամրապնդվում են և այսօր դարձել են առավել վտանգավոր, քան երբևէ պատմության մեջ»:

 

 

20-րդ դարի վերջին տարիներին քաղաքակրթությունների տարանջատության խնդիրը առավել սուր է դրվել: Դրա պատճառները բազմաթիվ են և բազմազան:

50-ական և 60-ական թվականներին արևմտյան աշխարհը իրեն դիտում էր որպես աշխարհի արդյունաբերական շղթայի բնական մաս, որը դրա մնացած տարրերի հետ ավելի շուտ նմանություն ունի, քանի տարբերություն: Բավական է հիշել Ռ. Արոնի բառերը այն մասին, որ «Եվրոպան բաղկացած է ոչ թե երկու արմատապես առանձնահատուկ աշխարհներից՝ սովետական և արևմտյան, այլ մեկ միասնական իրականություն է՝ արդյունաբերական քաղաքակրթություն»: Այդ մասին են վկայում նաև առաջին հերթին ԱՄՆ-ի փորձերը «սոսնձել» արդյունաբերական այս մոդելը աշխարհի այլ տեղանքներում, հատկապես ճապոնիայում:

Է. Հիրշմանը նշում էր, որ զարգացող երկրներում անրաժեշտ նորամուծական ռեսուրսների բացակայությունը պայմանավորում է դրանց արագ արդյունաբերականացման ապահովման մեջ Արևմուտքի բացառիկ դերը: Իսկ Ու.Ոոստոուն նշում էր նորամուծությունների միանշանակ անհրաժեշտ թիվը, ինքնուրույն արդյունաբերական զարգացման համար, որը պիտի գերազանցեր 12-15%-ը:

Չնայած, որ Հանդինգթոնի կոնցեպցիան ամբողջությամբ հիմնավորված է ժամանակակից միջազգային հարաբերությունների իրավիճակի վրա, և նրա փաստարկները կապված են հեղինակավոր գիտնականների մշակումների հետ, այնուամենայնիվ, նկատելի են սխալներ, որոնք միշտ հանդիպում են, այն մարդկանց մոտ, ովքեր ցանկանում են«խնդիրը հարմարեցնել պատասխանին»: Հանդինգոնը ընթացիկ ուղղություններին վերագրում է նաև անժամանակ կամ երկարատև կայունությունը (քրոնոցենտրիզմ), կամ ձգտում է «շարունակել պատմությունը» նոր ունիվերսալ հիմնավորումների վրա (հոլլիզմ):

Հայոց ցեղասպանությունը  քաղաքակրթական բախում է, որին մասնակցել են նաև քրդական ցեղերը:  Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի և ազգային միատարրության քաղաքականությունը: Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսումէր բոլոր քրիստոնյա, իսլամական և այլ փոքրամասնությունների թրքացում: Հայ բնակչություն ըդիտվում էր հիմնական խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին: Թուրքերը հարձակվել են հայերի վրա, որպեսզի գրավեն հողերը և զարգացնեն իրենց քաղաքակրթությունը։ Ցեղասպանությունը կարող էր լինել նաև նրանից, որ հայերը միշտ թուրքերից զարգացած են եղել, իսկ թուրքերը չկարողանալով մրցակցել հարձակվել և կոտորել են անմեղ ժողովրդին։ Թուրքերը այդ հանցանքը գործելու համար օգտագործել են քրդերին։ Կա նաև տեսակետ, որ քրդերի միտքն է եղել հայերի վրա հարձակվելը, իսկ նրանք այդ գործում օգտագործել են թուրքերին։ : Թուրքերը միշտ կրոնական տարբերությունը օգտագործել են նրա համար, որպեսզի հայերին ճնշեն:

 

Աղբյուրներ

 

http://civilngo.com/%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A1%D5%BD-5/

 

http://dpir.mskh.am/hy/node/1219

 

http://www.genocide-museum.am/arm/armenian_genocide.php

 

Ամանորյա իրական նվեր

Իմ կարծիքով ամանորյա իրական նվերը, ոչ միայն խանութից գնված ապրանքներն են, այլ փոխանցած ջերմությունն ու վերաբերմունքը, որոնք տալուց հետո, ավելի շատ են ուրախանում մտերիմներդ և դու: Օրինակ՝ ես համոզված եմ, որ իմ ծնողների համար, ամենից մեծ, ամենից լավ նվերը՝  իմ առաջադիմություններն են, իմ պահվածքն ու վերաբերմունքը:

18751.jpg

Ես, իհարկե նվերներ ստանալ սիրում եմ, սակայն ինձ համար առավել կարևոր է ոչ թե նվերի չափը կամ արժեքը, այլ այն նվիրողի վերաբերմունքը:

Իսկ ամանորյա լավագույն նվերն ինձ համար կարող է լինել աշխարհի խաղաղությունը և ընտանիքիս երջանկությունը: