Հայի ոգին

timthumbԻր բազում առավելությունների կողքին հայ ազգն ունի մեկ մեծ թերություն և հայ նշանավորները շատ անգամներ անդրադարձել են դրան։ Խնդիրը՝ հոգևորից հեռվանալն է։ Ժամանակի ընթացքում  ազգն ավելի է հեռվացել հոգևոր արժեքներից և ձգտում է դեպի նյութականը։ Թումանյանը, ինչպես նաև Տերյանը, իրենց գրվածքներով փորձել են սերմանել հոգևորը, բայց ապարդյուն։ Եթե այսպես շարունակվի,  մենք երբեք հոգևոր Հայաստանը չենք տեսնի։ Հովհանես Թումանյանը իր ՛՛Հայի ոգին՝՝ հոդվածում գրել է այն մարդկանց մասին, ովքեր ապրում են և նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն կամ աստիճան ունեն և նրանց մասին, ովքեր չունենալով պաշտոն, ունեն ինքնուրյուն կերպար, ուժ և շնորհք։ Իսկ Տերյանը ՛՛Հոգևոր Հայաստան՝՝ հոդվածում ասում է, որ ամենից շատ հենց հայ ազգը ներկայացնողը պիտի լինի իր ազգի լեզվի կրողը, գրականության կրողը, սակայն նշում է, որ հակառակ պատկերն է։

Չնայած այս ամենին մենք ունենք ոգով ուժեղ, դիմացկուն և դիմակայող ազգ։ Չեմ խոսում այսօրվա այն թափթփուկների մասին, ովքեր հիմնականում զբաղեցնում են բարձր պաշտոններ։ Հայը բազմիցս հալածվել է օտարների կողմից, խաբվել է յուրայինների կողմից, եղեռն է տեսել, անցել է բազում պատերազմների միջով, երկրաշարժի զոհեր է տվել, սակայն հայը տոկուն և կանգուն է մնացել։ Հայի ոգին անհաղթելի է․․․

Իմ անգին ու անուշ Մայրիկ (շարադրություն)

Մայր, որքա՜ն թանկ ու անգին էակ, որքա՜ն բարի ու հարազատ, որքա՜ն գեղեցիկ ու միակ: Մայրս, ինձ համար ամենից թանկ մարդն է աշխարհում։ Նա ինձ տվել է ամենից կարևորը՝ կյանք։ Նա է ինձ մեծացրել, ինձ դաստիարակել, ինձ ջերմացրել և գուրգուրել: Նա, բացի իմ մայրը լինելուց, նաև իմ լավագույն ընկերն է։ Ես, միշտ նրա հետ խոսելով ու խելացի խորհուրդներ ստանալով, ճիշտ ճանապարհից երբեք չեմ շեղվում: Նա ինձ օգնում է ամեն հարցում, ամեն խնդիր մենք միասին ենք լուծում։ Ես իմ կյանքը առանց նրա պարզապես չեմ պատկերացնում։  Նա ինձ սովորեցրել է լինել բարի, օգնել թույլին և երբեք չստել։ Նա, իմ կատարած, բոլոր սխալները ներում է, բացի ստից։ Երբ ինչ որ ժամանակ նրան չեմ տեսնում, չափազանց շատ կարոտում եմ։ Թեպետ նա հազվադեպ է ուտեստ պատրաստում, բայց երբ պատրաստում է, այնքան համեղ է ստացվում, որ մատներդ էլ հետը կուտես։

Մայրիկ դու իմ օդն ու ջուրն ես, ես քեզ շատ եմ սիրում և հպարտ եմ, որ ունեմ քեզ նման հրաշք մայր։

Ամերիկային նետված մարտահրավեր (Թարգմանություն, հատված երկրորդ )

Ճակատագրի հեգնանքով Ամերիկայի գերազանցությունն իր իսկ ժողովրդի կողմից հաճախ գնահատվում է լիակատար անտարբերությամբ: Դատելով զանգվածային լրատվամիջոցների լուսաբանումից և Կոնգրեսում հնչող կարծիքներից` այս երկու կարևորագույն ծանրաչափերից, ամերիկացիների հետաքրքրությունն արտաքին քաղաքականության նկատմամբ գտնվում է աննախընթաց ցածր մակարդակում:

Վերջին նախագահական ընտրությունները դարձել են երրորդը այն շարքում, որոնց ժամանակ թեկնածուների կողմից լրջորեն չի քննարկվել արտաքին քաղաքականությունը։ Եթե դիտարկենք ռազմավարական ծրագրերի տեսանկյունից, հատկապես 1990-ականներին ամերիկյան գերազանցությունն առաջացնում էր ավելի քիչ հույզեր,քան մի շարք ընդունված հատուկ որոշումներ, որոնք նախատեսված էին ընտրողների հավանությունը ստանալու համար, այն ժամանակ, երբ տնտեսական դաշտի առավելությունը կանխորոշված էր տեխնոլոգիական մակարդակով և առաջացել էր Ամերիկայի աշխատանքի արտադրողականության աննախադեպ նվաճումներից։ Այս ամենը առիթ տվեց, որպեսզի փորձեն գործել այնպես, թե իբր Միացյալ Նահանգներն այլևս կարիք չունեն երկարաժամկետ արտաքին քաղաքականության և կարող են սահմանափակվել առաջացող մարտահրավերներին արձագանքելով։

Սառը պատերազմում հաղթանակը առաջացնում է ինքնագոհություն։ Ստեղծված իրավիճակից բավարարվածությունը հանգեցնում է քաղաքականության, որը դիտարկվում է որպես ինչ-որ հայտնի բանի պրոյեկցիա ապագայում։ Ապշեցուցիչ ձեռքբերումները տնտեսության ոլորտում հանգեցնում են նրան, որ քաղաքական գործիչները սկսում են շփոթել ռազմավարությունը տնտեսության հետ և դառնում են քիչ ընկալունակ ամերիկյան տեխնոլոգիական առաջընթացի արդյունք մե վերափոխումների քաղաքական, մշակութային և հոգևոր ազդեցության նկատմամբ:

Միացյալ Նահանգները գտնվում են մի աշխարհում, որին քիչ բանով է նախապատրաստել իր նախորդ պատմական փորձը։ Լինելով անվտանգ՝ երկու մեծ օվկիանոսների միջև, նրանք մերժել են ուժերի հավասարակշռության հայեցակարգը, լինելով համոզված նրանում, որ իրենք կարող են ինչպես մի կողմ կանգնել այլ ազգերի վեճերից, այնպես էլ ի վիճակի են հաստատել համընդհանուր խաղաղություն, ստիպելով կյանքի կոչել  ժողովրդավարության ու ինքնորոշման իրենց արժեքները։

Միացյալ Նահանգների և Արևմտյան Եվրոպայի փոխհարաբերություններում, ինչպես նաև Արևմտյան կիսագնդի ներքին հարաբերություններում առավել կիրառելի են ամերիկյան պատմական իդեալները։ Միանգամայն հիմնավորված է դիտարկվում աշխարհի իդեալիստական տարբերակը, որը հիմնված է ժողովրդավարության և տնտեսական առաջընթացի վրա։

Աղբյուրը՝ Հենրի Քիսինջերի «Պե՞տք է, արդյոք, Ամերիկային արտաքին քաղաքականություն»