Իսահակյան օրեր

Ավետիք Իսահակյան — ուսումնական մեդիափաթեթ
Մեկնարկային նյութեր- Մեծերը Իսահակյանի մասին, Հետաքրքիր դեպքեր Իսահակյանի կյանքից,  Ֆոտոալբոմ,  Լուսանկարներ , Վիրտուալ թանգարան
Անգիր  սովորել 2 բանաստեղծություն
 Մի մրահոն աղջիկ տեսա
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոնի կամուրջին,
Հորդ մազերը՝ գետ գիշերվան,
ԵՎ հակինթներ՝ականջին:
Աչքերը սեւ՝ արեւներ սեւ:
Արեւների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթեւ
Ծաղկանման շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
ՈՒ գլուխս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղկծվածի,
Հավերժական կանանցի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտորեց սիրտս պատանի…
Ռավեննայում
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…
* * *
Թաթիկներըդ լուսեղեն —
Լույս-թըռչնիկներ դրախտի.
Ճաճաչներով ոսկեղեն
Բույն կհյուսեն նոր բախտի։
Զմրուխտ թասով գինի ես,
Բույրըդ աշխարք է առել.
Շուրթըս դիպավ շրթունքիդ
Աշխարքիս տերն եմ դառել։
Մազերըդ մեղմ փայելով՝
Ինքս ինձեն հեռացա,
Աչերիդ մէջ նայելով՝
Ողջ տիեզերք մոռացա…
  • Կարդացածդ բանավոր ներկայացրո՛ւ, կարող ես նաև գրավոր վերապատմել:
    Ես կարդացի Ավետիք Իսահակյանի հետաքրքիր դեպքերը։ Շատ հետաքրքիր էր դրանք ընթերցել, հատկապես, Ավետիք Իսահակյանի և նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանի պատմությունը։
  • Ավ. Իսահակյանի Վիրտուրալ թանգարանից հատկապես ո՞ր ցուցանմուշը հավանեցիր, ինչո՞ւ:
  • Ավետիք Իսահակյանի վիրտուալ թանգարանի ամենից դուր եկած ցուցանմուշը նրա գրասեղանն էր: Այն շատ գեղեցիկ և կոկիկ էր։ Հենց այդ գրասեղանի առջև են ստեղծվել նրա վերջին բանաստեղծությունները` ‹‹Ամեն ինչ ունայն, երազ անցավոր››, ‹‹Ավիկին››, ինչպես նաև ‹‹Հիշատակարանի›› մի շարք գրառումներ, հուշեր, նամակներ, հոդվածներ:
«Մի մրահոն աղջիկ տեսա»«Ռավեննայում», «Հավերժական սերը», «Սաադիի վերջին գարունը», «Լիլիթը»
Տեքստային նյութ — Ավետիք Իսահակյանը և արևմտահայ իրականությունը
 Կարդացածդ բանավոր ներկայացրո՛ւ, կարող ես նաև գրավոր վերապատմել:
  • Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել:
    Ռիալտոյի կամուրջը Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի կողմից։ Այն կոչվում էր Ponte della Moneta (թարգմանաբար` Դրամահատարանի կամուրջ), հավանաբար դրամահատարանի պատճառով, որը տեղակայված էր կամրջի արևելյան մուտքի մոտ։ 1310թ. կամուրջը մասամբ այրվել է ապստամբության ժամանակ։ 1444թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբոխի ծանրությունից։ Կամուրջը քարից վերակառուցելու գաղափարը առաջին անգամ առաջարկվել է 1503թ.։ Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-91թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի նախագծով,նման է փայտե կամրջին, որին փոխարինել է։Կամուրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում` 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։
  • Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչվում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել:
    Իրականում Ռավեննայի և Հայաստանի մեջ, մեծ կապ չկա, Ռավեննայում ոչ մի լեռ չկար, չորս կողմը հարթավայր էր: Կարծում եմ բանաստեղծությունը կոչվում է ՛՛Ռավեննայում՝՝, քանի որ հենց Ռավեննայում է Ավետիք Իսահակյանը գրել այն։
  • Կարդա՛ Իսահակյանի բանաստեղծությունները, ընտրի՛ր որևէ բանաստեղծություն կամ բանաստեղծություններ
  • Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:

Оставьте комментарий