Ստուգողական աշխատանք (քիմիա)

1. Ո՞ր  շարքում   է   գրված  միայն  ֆիզիկական  մարմիններ.

ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին

2. Քանի՞ նյութ  է  ներկայացված  հետևյալ  բառակապակցություններում.  ջրի  կաթիլ, պղնձե թաս, ալյումինե կաթսա, ռետինե գնդակ,  պղնձե կուժ, սառցե դղյակ.

ա) 3                                     բ) 6                                     գ) 4                                  դ) 5

3Նշվածներից  ո՞ր  շարքում   են   գրված միայն օրգանական նյութեր.
1) ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
2) կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
3) շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
4) սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ

 4. Ինչպիսի՞ ագրեգատային  վիճակում  կարող  է  գտնվել սնդիկը.

1) միայն  պինդ  վիճակում
2միայն  գազային վիճակում
3) միայն  հեղուկ  վիճակում
4) բոլոր  երեք  վիճակներում

5. Որքա՞ն է ոսկու ձուլակտորի զանգվածը, որի ծավալը 2սմ է, իսկ  ոսկու խտությունը 19,3 գ/սմ3 է.

P=19,3գ/սմ3         V=2սմ3           m=pV m=2սմ3 x 19,3գ/սմ3=38.6գ

1) 38,6գ                            2) 9,65գ                                   3) 3,86գ                               4) 1,93գ

6. Համապատասխանեցրեք  նյութի  հատկությունները  և  անվանումը.

Հատկություններ                                                   անվանում

ա․ բնորոշ հոտով թափանցիկ հեղուկ                  քացախաթթու

բ․ջրում լավ լուծվող պինդ նյութ                           սախարոզ

գ․ մետաղական փայլով պինդ գունավոր նյութ   կավիճ

դ․ ջրում քիչ լուծվում անհոտ, անհամ գազ          թթվածին

 

7. Ո՞ր շարքում  են  գրված  միայն  բարդ  նյութերի  բանաձևեր.

1)   Al, HCl,  Cu, Na2SO4             3)  H2O, N2, O3,  Ni, S8

2)   AgBr, H2, CaCO3, P4            4)  NaOH, CO2, NH3, CuSO4

 8. Ո՞ր տարրական  մասնիկներից  է  կազմված  ատոմը.
    1 միայն էլեկտրոններից
    2 նեյտրոններից և էլեկտրոններից
    3)  պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից
    4 միայն պրոտոններից

9.   Ո՞ր շարքում   է  գրված  ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.
1) F, C, P, Si, Na
2)  O, C, Li, K, Ba
3)  P, O, C, Fe, N
4)  K, Na, P, Fe, C

10. Ո՞ր շարքում  են  առկա  միայն  կովալենտային  կապերով  միացություններ.

1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3         3)  H2, NH3, H2O, CH4

2)  KBr, HNO3, CaO, P4               4)  N2, Br2, CuSO4, Fe

 

 

Оставьте комментарий