Նախագիծ «Մուշեղ Գալշոյան»

Մուշեղ Գալշոյան- կյանքը

«Կանչը»

«Դավոն»

«Մամփրե արքան»

«Գինարբ ծաղիկ»

Կոմիտասը Գալշոյանի երկերում

Գալշոյանի վերջին «նամակը»

Դիտե՛ք  «Մուշեղ Գալշոյան»  «Մուշեղ Գալշոյան» ֆիլմը։

Ունկնդրե՛ք «Դավոն» հեղինակի ընթերցմամբ: Փորձե՛ք հատվածներ կարդալ և ձայնագրել:

Տես այստեղ

Ինչի մասին է ՛՛Կանչը՝՝, և ինչու ես այդպես կարծում։

Կանչը՝ սրտերի կանչի մասին է, քանի որ հենց սրտի ձայնի շնորհիվ է Զորոն կարողանում գտնել Ալեին։ Այդքան տարի անց, նրանց սրտերը կանչում էին միմիանց։

Դո՛ւրս բեր պատմվածքի քեզ հատկապես դուր եկած հատվածները և բարձրաձայն կարդա՛ դասարանում:

Արևմարք չեղներ մեջ աշխարհքին,- երգահանք շշնջաց Զորոն,- կեսօր ու արևմարք ու իրիկուն ու գիշեր չեղներ, ամառ ու ձմեռ չեղներ… Կպիտեր՝ թաք գարուն… Թաք գարուն ու առավոտ… Ու մեծնալ չեղներ, Ալե՛, էրեխան մնար էրեխա, ես՝ էն նախշուն քարի վրա, դու՝ շաղոտ կանաչների մեջ ու քո գլխին՝ ծաղկեպսակ ու քո գլխին՝ ծաղկեպսակ, Ալե՜…

  • Ծանոթացե՛ք  Մուշեղ Գալշոյան գրողին, ընտրե՛ք որևէ պատմվածք, կարդացե՛ք:
  • Փորձե՛ք վերլուծել պատմվածքը: Դժվարանալու դեպքում՝ գրավո՛ր վերապատմեք:

Ցավոք սրտի, ես վերջերս եմ սկսել կարդալ Գալշոյանի գրածները, բայց կարդալով հասկացել եմ, որ նրա գրածները, իսկապես արժանի են ուշադրության և, որ դրանք ինձ համար շատ օգտակար են։ Ես կարդացել եմ Գալշոյանի ՛՛Կանչը՝՝ ստեղծագործությունը, որտեղ հեղինակը պատմում էր մի մարդու մասին, ով տասնմեկ տարեկանում սիրահարվել էր մի աղջկա և շարունակել էր նրան սիրել իր ամբողջ կյանքի ընթացքում։ Զորոն և Ալեն Եղեռնի կոտորածների ժամանակ բաժանվել էին միմյանցից։ Զորոն չէր մոռացել Ալեին և շարունակում էր սիրել նրան։ Զորոն համառ էր ու նպատակասլաց, նա ցանկանում էր թեկուզ ծեր ժամանակ ապրել իր կյանքի բաց թողած ժամանակաշրջանը։ Նա գտնում է իր մանկության սերը ու հասկանում, թե ինչքան ժամանակ է բաց թողել: Ինձ շատ դուր եկավ Զորոի կերպարը, նրա համառությունն ու խենթ լինելը։ Բոլորին խորհուրդ կտայի կարդալ այս գլուխգործոցը։

 

Ուսումնական ճամփորդություն Գալշոյանի տուն-թանգարան