Քարեղեն երգ (փոխադրություն)

Մ․թ․ա․ 95թ․ Հռոմ տանող ճանապարհով սուրում էին հեծյալները։ Առջևից շքեղ նժույգներով հպարտ գնում էին մի կին և տղամարդ։ Դա Տրդատ Առաջինն էր, իսկ իր կողքին թագուհին։ Տրդատը ուղևորվում էր Հռոմ, որպեսզի թագադրվի Ներոնի կողմից։ Նրանք ամիսներով ճանապարհ էին գնում և միայն գիշերներն էին վրաններում հանգստանում։ Նրանց դեմքին հոգնածության նշույլ անգամ չկար։ Եվ ահա նրանք հասան Հռոմ։ Արքան հիանում էր այդտեղի ճարտարապետությամբ։ Տրդատը մտածում էր, որ հայրենիք հասնելուն պես, կսկսի այդպիսի մի տաճարի կառուցում, որը նվիրված կլինի արևի աստծուն՝ Միհրին։ Ներոնը արդեն նշանակել էր թագադրման օրը։ Ներոնը Տրդատին նշանակում է հայոց արքա՝ հուսալով, որ իր իշխանությունը կունենա նաև Հայաստանում։ Տրդատ Առաջինը, թագուհին և 3000 հազար հեծյալները վերադարձան հայրենիք։ Արքան կառուցում է հունական ոճով տաճար, նվիրում է արևի աստծուն՝ Միհրին։ 1679 թվականին ուժեղ երկրաշարժի պատճառով տոննաներով քարեր վայր են ընկել, և տաճարը վերածվել է կիսաքանդ շինության, հետո այն վերանորոգել են և իր հին վիճակին են բերել։ Դա այժմյան Գառնու տաճարն է․․․

Оставьте комментарий