Խորխե Բուկայի ՛՛Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա՝՝(վերլուծություն)

Խորխե Բուկայի «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա» ստեղծագործությունը, փորձելու, առաջ գնալու և ամենից կարևորը՝ պայքարելու մասին է։  Ստեղծագործության հերոսը, մանկուց պաշտում էր կրկեսը։ Նրան գրավում էին այնտեղի կենդանիները, հատկապես փիղը։  Տղային շատ էր դուր գալիս փղի ելույթը, որի ժամանակ նա ցուցադրում էր իր ուժն ու ահռելի չափսերը։ Բայց տղային տանջում էր այն հարցը, թե ինչու փիղը չի փախչում կրկեսից՝ չէ որ նա կապված էր ընդհամենը մի փոքրիկ ցցից, որը ցանկության imagesդեպքում նա կարող էր հեշտությամբ հանել ու փախչել։  Հետո տղան հասկանում է, որ այս ամենի պատճառը այն է, որ նա մանկուց կապված է այդ ցցից։ Այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել, բայց ջանքերն ապարդյուն էին, քանի որ ցիցը շատ ամուր էր նրա համար։ Փիղը ոչ թե վախենում էր այն հանել, այլ կարծում էր, որ չի կարող։

Ինչպես պատմվածքի փիղը, շատերը նույնպես, որոշ խնդիրներ չհաղթահարելով, հանձնվում են և երբեք չեն փորձում նորից հաղթահարել այդ խնդիրը: Պետք է պայքարել այնքան, ինչքան կպահանջվի, նույնիսկ, եթե այն տևի շատ երկար, միևնույն է պետք է պայքարել։ Հեղինակը փղի օրինակով մարդկանց ցույց է տալիս, որ մեզ« անհնարին թվացող գործերը իրականում իրագործելի են, պարզապես պետք է նոր փորձ կատարել և ողջ ոգին ներդնել դրա մեջ։

Оставьте комментарий