Ձմեռային ճամբարի առաջին օրը

Ահա և ճամբարային առաջին օրը: Առավոտյան թարմ և ուրախ պարապմունքից հետո, մենք գնացինք մեր ջոկատավարների դասասենյակներ: Դիտեցինք հետաքրքրաշարժ ֆիլմեր՝ ֆիզիկայի և քիմիայի վերաբերյալ:  Ֆիլմերի դիտումից հետո մենք կատարեցինք երկու ուսումնական՝ քիմիական և ֆիզիկական փորձեր: Երկար ընդմիջումից հետո մենք ճանապարհ ընկանք դեպի պարի դասասենյակ: Շատ լավ պարեցինք մոռացածներս կրկնեցինք: Այսքանով ավարտվեց ճամբարային առաջին օրը, ուրախ տրամադրությամբ վերադարձանք տուն: Համոզված եմ, որ ունենալու ենք դեռ շատ ու շատ հետաքրքիր օրեր:

Ջոկատավարներ՝ Սուսան Սահակյան և Գայանե Մխիթարյան: