Ճամբարային 7-րդ օրը ֆիզիկոսների և քիմիկոսների ջոկատում:

Это слайд-шоу требует JavaScript.

Ճամբարային 7-րդ օրը, ֆիզիկոսների և քիմիկոսների ջոկատում, սկսվեց ընդհանուր պարապմունքով: Այնուհետև ավագ դպրոցում մասնակցեցինք գիտաժողովին, որի ժամանակ սովորողները ներկայացնում էին իրենց աշխատանքները, իսկ ներկաները հարցեր տալիս նրանց: Օրը շարունակեցինք լաբորատորիաներում, կատարվելիք ֆիզիկական և քիմիական փորձերի կատարմամբ, նկարահանմամբ և հայտերի լրացմամբ: Այդ ժամանակ մեզ հյուրընկալեցին չինացի բնագետ մասնագետները, որոնք շատ գոհ հեռացան: Շարունակեցինք օրը մարմարյա սրահում և տարբեր սպորտյին խաղերով:

Օրը շատ հագեցած էր և ուսումնալի: