Հատվածներ Հենրի Քիսինջերի «Պե՞տք է, արդյոք, Ամերիկային արտաքին քաղաքականություն» գրքից (հատված առաջին)

Ամերիկան վերելք է ապրում: Կայսրությու՞ն, թե՞ առաջնորդ:

Նոր հազարամյակի սկզբին Միացյալ Նահանգները զբաղեցրեցին գերիշխող դիրք, ինչը համեմատելի չէ անցյալի մեծագույն կայսրությունների  դիրքին: Անցյալ դարի վերջին տասնամյակի ընթացքում  Ամերիկայի գերիշխող դիրքը դարձավ միջազգային կայունության անբաժանելի մասը: Ամերիկան միջամտել է առանցքային խնդիրների ոլորտներում, դառնալով մասնավորապես, Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման գործընթացի մի մասը: Միացյալ Նահանգները այնքան հավատարիմ էին այս դերին, որ ինքնաբերաբար հանդես էին գալիս, որպես միջնորդ, երբեմն նույնիսկ առանց հրավերի: Այդպես է  եղել է Քաշմիրի հարցում, Հնդկաստանի և Պակիստանի միջև 1999 թվականի հուլիսին: Միացյալ Նահանգները  իրեն համարում էր ամբողջ աշխարհում  ժողովրդավարական հաստատությունների աղբյուրն ու գեներատորը, ավելի հաճախ հանդես գալով որպես դատավոր  օտարերկրյա ընտրությունների անցկացման արդարութան և տնտեսական պատժամիջոցներ  կամ  ճնշման այլ ձևեր գործադրելու հարցերում, այն դեպքերում, եթե իրականությունը չէր համապատասխանում իր սահմանած չափանիշներին:

Այդ պատճառով ամերիկյան զորքերը ցրված են աշխարհով մեկ`Հյուսիսային Եվրոպայի հարթավայրերից մինչև Արևելյան Ասիայի առճակատման գծերը: Այդպիսի «փրկարարական կետեր»-ը, որոնք վկայում են Ամերիկայի ներգրավվածության մասին, դառնում են մշտական ռազմական համակազմ  խաղաղապահական նպատակով: Միացյալ Նահանգները Բալկաններում  իրականացնում են ճիշտ նույն գործառույթները, ինչպիսին իրականացնում էին Ավստրիական և Օսմանյան կայսրությունները անցյալ դարի սահմանագծին:

Այն է` խաղաղության պահպանումը՝ իրար հետ պատերազմող էթնիկ խմբերի միջև տեղաբաշխված պրոտեկտորատներ ստեղծելու ճանապարհով: Նրանք իշխում են  միջազգային ֆինանսական համակարգում, իրենից ներկայացնելով միակ ամենախոշոր կապիտալ ներդրողը և  լինելով առավել գրավիչը ներդրողների համար և համարվելով խոշորագույն շուկան, արտասահմանյան արտահանողների համար:

1990-ականների ժառանգությունը  ծնեց այսպիսի պարադոքս: Մի կողմից Միացյալ Նահանգները դարձան բավականին հզոր երկիր, որը կարողանում էր պնդել իրենը և այնքան հաճախ հաղթանակ տանել, որ դա առաջացնում էր մեղադրանքներ ԱՄՆ-ի գերիշխանության մասին: Միևնույն ժամանակ, մնացյալ աշխարհի համար ամերիկյան հանձնարարականները հաճախ արտացոլում էին կամ ներքին ճնշումները, կամ այն սկզբունքների կրկնությունը, որոնք եկել էին դեռ սառը պատերազմի ժամանակներից: Իսկ դրա արդյունքում պարզվում է, որ երկրի գերիշխանությունը զուգորդվում է մեծ ներուժով, որը չի համապատասխանում բազմաթիվ  միտումների, որոնք ազդեցություն ունեն և վերջին հաշվով փոխակերպում են համաշխարհային կարգը: Միջազգային ասպարեզը ցուցադրում է ամերիկյան ուժին հարգելու և ենթարկվելու տարօրինակ խառնուրդ, որն ուղեկցվում է պարբերական չարացումով ամերիկյան հորդոր-հրահանգների նկատմամբ և նրանց երկարաժամկետ հեռանկարային նպատակների անըմբռնողությամբ:

Աղբյուրը`նշված գիրքը