Ուսանելի հավաք

Այսօր ժամը 10-11-ը  կրթահամալիրի կենտրոնական ընթերցասրահում տեղի ունեցավ

Это слайд-шоу требует JavaScript.

առաջին գիտագործնական հավաքի առաջին կլոր սեղանը:  Մարիետ Սիմոնյանը և Աշոտ Տիգրանյանը սովորողների խնբերի հետ ներկայացրեցին իրենց ղեկավարած նախագծերը:  Աշակերտները ներկայացնում էին իրենց կատարած աշխատանքները, իսկ ներկաները հղում էին իրենց հետաքրքրող հարցերը: Ես ներկայացրեցի Աշակերտական Գիտական Ընկերության բլոգը, որտեղ ունեմ արդեն չորս աշխատանք:

Տիար Բլեյանը բոլորին տալիս էր հետաքրքիր հարցեր և օգտակար խորհուրդներ՝ հետագա աշխատանքների համար: Ինձ խորհուրդ տվեց այսուհետ օգտվել նաև ֆրանսերեն լեզվով կայքերից, քանի որ իմ ընտրովի առարկան ֆրանսերենն է: Իհարկե սիրով համաձայնվեցի, և այսուհետ աշխատելու եմ ավելի մեծ պատասխանատվությամբ
 Այսօր ևս մեկ անգամ համոզվեցի`երջանիկ ենք, որ սովորում ենք նման միջավայրում, ունենք նման հնարավորություններ և մեր կողքին կան այնպիսի մարդիկ, ինչպիսիք են տիար Բլեյանն ու պարոն Տիգրանյանը:

Оставьте комментарий